Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Փրկօղակ, որից հրաժարվում ենք օգտվել

Փրկօղակ, որից հրաժարվում ենք օգտվել
23.07.2025 | 16:12

Հայաստանի ընդդիմադիր դաշտը վրդովված է, որ Սյունիքով թուրանական-զանգեզուրյան միջանցք է բացվում։

Միայն թե վրդովմունքի իմաստը չեմ հասկանում, քանի որ կատարվողը օրինաչափ է։

Դա նույնն է, որ խորտակվող մարդու վրա փրկօղակ գցեն, իսկ նա, դրանից պինդ բռնվելու փոխարեն, սկսի դժգոհել դրա ձևից, գույնից, այն նետողից և հրաժարվի դրանից օգտվել։ Եվ երբ զգա, որ խեղդվում է, սկսի դժգոհել իր այդ վիճակից։

Նման փրկօղակը մեզ համար 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որը Ռուսատանը մեզ տվեց աշխարհաքաղաքական այս ծանր ժամանակաշրջանում չխորտակվելու համար։

Նոյեմբերի 9-ի փրկօղակից կառչած մնալու անհրաժեշտության շուրջ լայն հասարակական-քաղաքական օրակարգ Հայաստանում այդպես էլ չձևավորվեց, այն մերժվեց և վարկաբեկվեց բոլորի կողմից։ Ընդ որում, վարկաբեկվեց նաև այդ փրկօղակը մեզ նետած Ռուսաստանը։ Այսքանից հետո հասկանալի չի, թե հույսներս ինչի վրա ենք դրել։

Սյունիքով անցնող ճանապարհների թուրանական-զանգեզուրյան միջանցք չդառնալու միակ ելքն այն է, որ դրանք վերահսկվեն Ռուսաստանի զինվորականների կողմից, ինչպես գրված է Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մյուս բոլոր դեպքերում, ֆորմալ ինչ անվանում և իրավական կարգավիճակ էլ այդ ճանապարհներին տաս, դրանք, միևնույն է, գործելու են որպես թուրանական-զանգեզուրյան միջանցք։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4002

Մեկնաբանություններ